«Երևանը ափիս մեջ» նախագիծը կարևոր քայլ է ժամանակակից Երևանը թվայնացնելու
և աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը ոչ միայն կբարելավի զբոսաշրջիկների փորձը այլև կօգնի նաև երևանցիներին
նորովի բացահայտել իրենց քաղաքը: Տեխնոլոգիաները կարող են կամրջել անցյալն ու ապագան` դարձնելով մեր
մշակութային ժառանգությունը ավելի հասանելի:
Կայքը հնարավորություն կտա արագ գտնել բոլոր պատմական վայրերը, բացահայտել նրանց պատմությունը և
սուզվել այդ վայերի խորը արժեքների մեջ` տեխնոլոգիաների միջոցով:
«Երևանն ափիս մեջ» — դա պարզապես կայք չէ, այլ սիրո նոթատետր մեր սիրելի քաղաքի՝ Երևանի մասին։ Մեր
նպատակն է ցույց տալ, թե ինչ գեղեցիկ է Երևանը՝ իր պատմությամբ, մշակույթով, մարդկանցով և բնական
գոհարներով։ Մենք ուզում ենք, որ բոլորը, թե՛ տեղացիները, թե՛ այցելուները, զգան այդ սերը և կապվեն այս քաղաքի
հետ ավելի խորությամբ։
Միացեք մեզ՝ բացահայտելու Երևանի յուրահատուկ պատմությունները և ամբողջությամբ զգալու քաղաքի շունչը։
Միացեք մեզ՝ բացահայտելու Երևանի յուրահատուկ պատմությունները և ամբողջությամբ զգալու քաղաքի շունչը։
Երևանի պատմական ակունքները
Խորհուրդներ այցելուների համար
Մշակութային ու երաժշտական օջախներ
Փառատոներ և միջոցառումներ
Երևանի մշակութային դիմագիծը
Ավանդական խոհանոց և ուտեստներ
Երևանի պատմության թանգարան
Մենք հավատում ենք, որ այս հարթակը ոչ միայն կօգնի ճանաչել և սիրտը բացել Երևանին, այլ նաև կմիավորի բոլոր
նրանց, ովքեր կապված են այս քաղաքի հետ՝ լինեն նրանք տերերը, այցելուները, ստեղծագործող մարդիկ կամ
պարզապես սիրահարները։
Մեր թիմը միավորված է նույն գաղափարով՝ պահել և տարածել Երևանի գեղեցկությունը, ուժեղացնել տեղական
ինքնությունը և խթանել մշակութային ներդաշնակությունը։ Մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ
և ստեղծագործ մոտեցումներ՝ որպեսզի այդ պատմություններն ու գիտելիքները հասանելի և գրավիչ լինեն բոլորի
համար։
Եկեք միասին կառուցենք մի քաղաքային համայնք, որտեղ բոլորն իրենց կարող են գտնել և զգալ Երևանը ափիս մեջ։
Մեր թիմը պատրաստ է ձեզ հետ միասին բացահայտելու Երևանի անսովոր պատմությունները և ապրելու
այս գեղեցիկ քաղաքում։
Զարուհի Գրիգորի Ծպնեցյան
Հիմնադիր և գաղափարախոս, մշակութային պատմաբան
Հակոբյան Մանե Արսենի
Սոցիալական մեդիայի պատասխանատու, հաղորդակցող
Շահինյան Վլադիմիր Ստեփանի
Տեխնիկական տնօրեն, ծրագրավորող
Երևանը ափիս մեջ
Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք կապ հաստատել